1 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգները և Հունգարիան կստորագրեն քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը։
Փաստաթուղթը կստորագրվի փետրվարի 16-ին Բուդապեշտում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև բանակցություններից հետո։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնագիրը «չափազանց կարևոր» է և հույս է հայտնել, որ այն կօգնի Հունգարիային ապահովել իր էներգետիկ անվտանգությունը:
«Ատոմային էներգիան երկարաժամկետ հեռանկարում ցածր կոմունալ ծառայությունների գները պահպանելու գործիք է», - գրել է Սիյարտոն Facebook-ում։