ՊԵԿ-ը հիշեցնում է 2025-ի հաշվետու տարվա համար եկամտահարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետների մասին

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում։

Միաժամանակ, հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ 2025 թ․ հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը և ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչև 2026 թ․ նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:

Կարևոր է իմանալ, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025 թվականին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026 թվականի մարտի 2-ից հետո՝  էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգին` քայլ առ քայլ, կարելի է ծանոթանալ այստեղ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից