Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական և տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հաքաթոնը կանցկացվի 2026 թ․ մարտի 17-19-ը:
Կարող են մասնակցել 15 տարեկան և բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն և փորձ ունեն հետևյալ ոլորտներում՝
- ռոբոտաշինություն
- ծրագրավորում
- ինժեներական լուծումներ
- էլեկտրոնիկա
- մեխատրոնիկա:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 2, ժամը՝ 18:00: Գրանցվել՝ հղումով։
Հաքաթոնի կանոնակարգին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով։ Միացե՛ք և ներկայացրե՛ք ձեր լուծումները Ռոբոտների հաքաթոնին։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 041 878878 հեռախոսահամարին: