Վրաստան

Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը փակ է Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհին («Կազբեգի» անցակետ) ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով, հայտնել են Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկության արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունը Գուդաուրի-Կոբի և Մլեթա-Գուդաուրի հատվածներում իրականացվում է առանց ընդհատումների։ Ընդ որում, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահյուսապաշտպան թունելով։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» սահմանային անցակետը ներկայում գործող միակ անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում