ՇՄ նախարարը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է բնապահպանական համագործակցության խորացումը

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել շրջակա միջավայրի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ շեշտադրելով բնապահպանության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել 2021 թվականին ստորագրված կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Այդ նախաձեռնությունները վերաբերում են կլիմայի դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի գնահատմանն ու աղետների կառավարման համակարգերի բարելավմանը, կենսաբազմազանության պահպանությանը, անտառների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, թափոնների արդյունավետ կառավարմանը և շրջանաձև տնտեսության զարգացմանը։

Քննարկվել է նաև նախարարի գլխավորած ՀՀ պատվիրակության մասնակցությունը 2025 թվականին Հռոմում կայացած «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նիստին, որի ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների և Կունմին–Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջընթացը չափելու ցուցիչների ամբողջական փաթեթի շուրջ։

Կողմերը անդրադարձել են նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է փետրվարի 16-19-ը Հռոմում կայանալիք SBI-6 նիստի շրջանակում նախատեսվող «Taking Action for Nature» և «Agrifood systems taking action for nature» խորագրերով բարձր մակարդակի միջոցառումները։

Հանդիպման ավարտին քննարկվել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ՝ դիտարկելով Իտալիայի փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։

 

 

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները