Աշխարհ

Հայտնի է Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի օրը. փոփոխություններ են արվել 77 հոդվածում

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի օրը. փոփոխություններ են արվել 77 հոդվածում

Ղազախստանում մարտի 15-ին տեղի կունենա հանրաքվե՝ նոր Սահմանադրության ընդունման հարցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform-ը, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր՝ հանրաքվեի օրը նշանակելու առնչությամբ։

Առաջիկա հանրաքվեին ընդառաջ քաղաքացիների համար պաշտոնապես հրապարակվել է նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նոր Սահմանադրությամբ վերաշարադրվել է գործող սահմանադրության տեքստի ավելի քան 80%-ը, փոփոխությունները վերաբերում են 77 հոդվածի։

Տոկաևը նախորդ օրը նշել էր, որ փոփոխությունների ընդունումը «հզոր խթան կհաղորդի Ղազախստանի զարգացմանը և կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու ներուժի իրացմանը»։

Երկրի գործող սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 30-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում