ԵՄ երկրների մեծ մասը կողմ է արտահայտվել Վրաստանի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը

1 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է արտահայտվել վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդությունների կասեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակի իր էջում տեղեկացրել է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական հրատարակության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

25 երկիր կողմ է քվեարկել, միայն երկու երկիր՝ Հունգարիան և Սլովակիան՝ դեմ։

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին, որից հետո Վրաստանի դիվանագետներն այլևս չեն կարողանա առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներ։

Վրաստանի և ԵՄ-ի միջև անայցագիր ռեժիմը գործում է 2017 թվականից։ 2025 թվականին Վրաստանում ընդունված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով կողմերի հարաբերությունները սրվել են։ ԵՄ ավելի քան 10 երկիր չեղարկել է վրացական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդությունները։

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները