Հայաստանում կառուցվող 29 ամբուլատորիաներից մի քանիսը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում

2 րոպեի ընթերցում

Առաջին փուլով հանրապետությունում նախատեսվող 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում և ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դրանցից առաջինները կհանձնվեն շահագործման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահական ենթակառուցվածքներում պետական ներդրումներին։  

«Պետության ներդրումն առաջնային օղակի զարգացման մեջ, կարծում եմ, այս ծրագրով  լրջորեն ընդգծվում է։ Երբ առողջապահության ընդհանուր ապահովագրության ներդրման ժամանակ հարցնում էին, թե արդյոք պատրաստ է առաջնային օղակը, ես միշտ ընդգծում էի, որ այս գործընթացները զուգահեռ պիտի ընթանան՝ մի կողմից կապիտալ ներդրումներ, մյուս կողմից՝ ծառայությունների հասանելիություն բնակչության համար»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ փոխվել է նաև մարզային պոլիկիլինիկաների կոնցեպտը։ Մասնավորապես՝ մարզային 2 պոլիկլինիկաների հիմնանորոգման նպատակով իրականացված փորձաքննությունների արդյունքում որոշվել է նոր շենքեր կառուցել, քանի որ հին շենքերը նոր կոնցեպտին համապատասխանեցնելը կամ թանկարժեք է, կամ անհնար։

Ըստ Ավանեսյանի՝ մարզկենտրոններում նախագծվել են մինչև 25 հազար և մինչև 50 հազար բուժառուի սպասարկման համար նախատեսվող տիպային ժամանակակից պոլիկլինիկաներ, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը