Հայաստանը և Amazon Web Services-ն ընդլայնում են համագործակցությունն արհեստական բանականության և հեռահաղորդացկության տեխնոլոգիաների ոլորտներում

5 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի և Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության, մասնավորապես, Հանրային քաղաքականության միջերկրածովյան, կենտրոնական-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոյի և հանրային քաղաքականության, միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր: Կողմերը քննարկել են գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։

Քննարկվել են նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ։

Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերությունը դիտարկում է որպես մրցունակ և նորարարությամբ առաջնորդվող տնտեսություն կառուցելու ռազմավարական հիմք։ Արհեստական բանականության, արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը գնահատվել է որպես բարձր ավելացված արժեք ստեղծող արդյունաբերությունների զարգացման և Հայաստանը զարգացող տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի վերածելու կարևոր գործոն։

AWS-ի պատվիրակությունը վերահաստատել է ընկերության երկարաժամկետ համագործակցության հանձնառությունը Հայաստանի հետ՝ ընդգծելով պետական-մասնավոր գործընկերության նշանակությունը նորարարությունների արագացման, տաղանդների զարգացման և մասշտաբավորվող, անվտանգ տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովում բարձրացված նախաձեռնությունների գործնական առաջմղման հարցերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար