Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է թմրամաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է թմրամաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում

ԱՄՆ-ն մտադիր է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Թմրամաքսանենգությունը խիստ կրճատվել է։ Նավերին հարվածելու շնորհիվ մենք կրճատել ենք թմրանյութերի (մաքսանենգությունը)…. Այժմ մենք (գործողություններ) կսկսենք ցամաքում։ Մենք նախ պետք է կարգավորեինք նավերի խնդիրը, որովհետև ցամաքային հարվածներ հասցնելու դեպքում նրանք (խմբ.՝ թմրակարտելների անդամները) անմիջապես կանցնեին նավերով մաքսանենգությանը։ Հիմա դրանք չկան, հիմա մենք կսկսենք հարվածներ հասցնել ցամաքում», - ասել է նա։

Ավելի վաղ New York Post թերթին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թմրակարտելներին ցամաքային հարվածներ կարող է հասցնել «ամեն տեղ»:

2025 թ. սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել է նավերի՝ պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, զոհվել է շուրջ 120 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում