Իրան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից

Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ շեշտելով, որ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։

«Դա լավ գործարք կլինի՝ ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, ոչ մի ավելորդ բան», - հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է հասնել համաձայնության։

«Ինչպես գիտեք, այժմ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Կարծում եմ՝ նրանք հիմարություն կանեն, եթե դա չանեն», - հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Նա հիշեցրել է, որ 2025 թ. հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի այն օբյեկտներին, որոնք կապված են միջուկային ծրագրի հետ:

«Անցյալ անգամ մենք շարքից հանել ենք նրանց միջուկային ներուժը. տեսնենք՝ այս անգամ արդյոք ավելի շատ վնաս կհասցնենք», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Փետրվարի 10-ին Թրամփը Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ շաբաթ սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլին, բայց նաև հնարավոր է համարում երկրորդ ավիակիր հարվածային խմբի ուղարկումը դեպի Իրան։

Թրամփը նաև լավատեսություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի տարաձայնությունների կարգավորման դիվանագիտական ​ուղու հարցում և կրկնել, որ իր կարծիքով՝ Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։

Մասկատում փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։ Իրանը հայտարարել է, որ կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը, իսկ իր հրթիռային ծրագիրը միայն պաշտպանական նպատակ է հետապնդում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում