Աշխարհ

Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան և բանակցություններ կվարի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Արհեստական ​​բանականության ազդեցության վերաբերյալ գագաթնաժողովին (AI Impact Summit), որը հաջորդ շաբաթ կանցկացվի Նյու Դելիում։

Նշվում է, որ Մակրոնը կայցելի Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ՝ Հնդկաստան-Ֆրանսիա նորարարության տարվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոդին և Մակրոնը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

2025 թվականին Մոդիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ երկու երկրները հռչակագիր էին ստորագրել առաջադեմ և փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ոլորտում գործընկերություն հաստատելու մտադրության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում