Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Իսրայելի տեսլականը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է Իրանի հետ բանակցությունների իր տեսլականը ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Նեթանյահուն ասել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։

Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում կարևոր է «բոլորի համար, ովքեր ցանկանում են խաղաղություն և անվտանգություն Մերձավոր Արևելքում»։

Նեթանյահուն նշել է, որ սա իր յոթերորդ այցն է ԱՄՆ 2022 թվականի վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց ի վեր՝ ընդգծելով, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակում. երկու երկրները «բացառիկ մտերիմ» են։

«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազան, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, բայց, իհարկե, առաջին հերթին, Իրանի հետ բանակցությունները։ Ես նախագահ (Թրամփին) կներկայացնեմ այս բանակցությունների վարման սկզբունքների, կարևոր սկզբունքների վերաբերյալ մեր պատկերացումները։ Իմ կարծիքով, դրանք կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր խաղաղություն և անվտանգություն են ցանկանում Մերձավոր Արևելքում», - ասել է Իսրայելի վարչապետը։

Փետրվարի 6-ին Մասկատում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ