Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը մտել է ԱՄԷ Ֆուջեյրայի նավահանգիստ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը մտել է ԱՄԷ Ֆուջեյրայի նավահանգիստ

Ամերիկյան հրթիռային «Մայքլ Մերֆի» էսկադրային ականակիրը, որը մտնում է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբի կազմի մեջ, կարճատև մուտք է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի նավահանգիստ, որը գտնվում է Օմանի ծոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Marine Traffic ռեսուրսի տվյալները։

Մուտքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Էսկադրային ականակիրը նավահանգստում մնացել է շուրջ 10 ժամ, որից հետո դուրս է եկել ծով։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել նավի մուտքը ԱՄԷ։

Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ, շարունակում է նավարկել Արաբական ծովի շրջանում՝ իրականացնելով տախտակամածային ավիացիայի թռիչքներ։

Ավիակիրների հարվածային խմբի մեջ մտնում են «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» և «Ֆրենկ Փիթերսեն» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են գործողության 1600 կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով։

CENTCOM-ի տվյալներով՝ ներկայում ավիակիրը գտնվում է Իրանի ափերից 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա։

Նաև հաղորդվել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել հինգերորդ սերնդի վեց F-35A Lightning II «ստելս» կործանիչից բաղկացած ևս մեկ խումբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում