ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35 «ստելս» կործանիչների ևս մեկ խումբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել հինգերորդ սերնդի վեց F-35A Lightning II «ստելս» կործանիչից բաղկացած ևս մեկ խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Air and Space Forces Magazine հրատարակությունը։

Փետրվարի 8-ին ինքնաթիռները KC-135 Stratotanker երեք լցավորիչ ինքնաթիռի աջակցությամբ տրանսատլանտյան թռիչքից հետո միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայում՝ Մերձավոր Արևելք հետագա տեղափոխման համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն տարածաշրջան էր տեղափոխել վեց ինքնաթիռից բաղկացած նմանատիպ խումբ։ Արաբական ծովում գտնվող ամերիկյան ավիակրի վրա նաև բազավորվում է տասներկու F-35C կործանիչից բաղկացած էսկադրիլիան։ Փետրվարի 3-ին դրանցից մեկը խոցել էր իրանական անօդաչուն, որը մոտեցել էր ավիակրին։

Իրան

ԱՄՆ-ն խոցել է իր ավիակրին մոտեցող իրանական ԱԹՍ. Reuters

F-35C-ից բացի, ավիակրի վրա նաև բազավորվում են F/A-18 Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա և ռադիոէլեկտրոնային պայքարի ու հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռներ։

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավելի վաղ Մերձավոր Արևելքի ավիաբազաներում տեղակայել էին F-15E Strike Eagle կործանիչների երեք էսկադրիլիա, F-16 Fighting Falcon կործանիչների մեկ էսկադրիլիա և A-10 Thunderbolt II գրոհայինների մեկ էսկադրիլիա։

Մարտական ​​ինքնաթիռներից բացի, ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է նաև հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Patriot զենիթային հրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նշում է հրատարակությունը։

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան