Վինձորի քաղաքապետը «խելագարություն» է անվանել Կանադայի և ԱՄՆ-ի միջև կամրջի նկատմամբ Թրամփի հավակնությունները

2 րոպեի ընթերցում

Կանադայի Օնտարիոյի նահանգի Վինձոր քաղաքի քաղաքապետ Դրյու Դիլքենսը Կանադայի և ԱՄՆ-ի միջև կամրջի նկատմամբ սեփականության իրավունքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անվանել է «խելագարություն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա պարզապես խելագարություն է։ Երբ ես կարդացի այդ գրառումը, չէի կարողանում հավատալ դրան», - ասել է քաղաքապետը։

Դիլքենսը նշել է, որ Կանադան է ամբողջությամբ ֆինանսավորում կամրջի կառուցումը, մինչդեռ ԱՄՆ-ն «չի ցանկացել վճարել»։ Պաշտոնյան շեշտել է, որ մի կողմից Թրամփը քննադատում է, որ Կանադան ամերիկյան ապրանքներ ձեռք չի բերում, մյուս կողմից էլ ասում է, որ չի ցանկանում բացել այն օբյեկտը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրին։  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ թույլ չի տա Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքի և Վինձորի միջև կամրջի բացումը, մինչև Կանադան Վաշինգտոնին չտրամադրի սեփականության իրավունքի կեսը։ Նա նաև կրկին քննադատել է Կանադայի կառավարության ծրագրերը Չինաստանի հետ առևտրային համաձայնություն կնքելու վերաբերյալ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը սպառնացել է խոչընդոտել ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի բացմանը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ