Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի համատեղ հայտարարությունը
ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի համատեղ հայտարարությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վենսն այս մասին խոսել է Երևանում փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ` ընդգծելով, որ Փաշինյանն այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել` ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար, մասնավորապես TRIPP նախագիծը։

«Կարծում եմ՝ իրականում մեծ կապիտալ կա, որը հետաքրքրված է այս կոնկրետ նախագծով։ Աշխարհում շատ մարդիկ կան,որոնք կարծում են, որ կարող են լավ շահույթ ստանալ՝ ներդրումներ կատարելով Հայաստանում և TRIPP նախագծում։ Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը (Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին է-խմբ.) բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ դիրքում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել` նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ Սա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունեցել, բայց կարծում եմ, որ մենք արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել ընդամենը մի քանի ամիսների ընթացքում՝ [2025թ.] օգոստոսի 8-ից ի վեր»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսի 7-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում