Քաղաքականություն

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ վարչապետ

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո։

«Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժություններին՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,– հայտարարեց վարչապետը։

Վարչապետը հույս հայտնեց, որ ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում իրականացված այս գործարքը հիմք կդառնա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի համար հաստատել են 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում