Քաղաքականություն

Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննարկել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Վենսի հետ առանձնազրույցից հետո:

«Կարևորել եմ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ և պատրաստակամություն ենք հայտնել էլ ավելի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ԱՄՆ փոխնախագահի և նրա ընտանիքի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ԱՄՆ կուռ կապերն էլ ավելի զարգացնելու Վենսի պատրաստակամության և անձնական ներդրման համար։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում