Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունների ընթացքում Օմանը, որպես միջնորդ, հանդիպումներ է անցկացրել կողմերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է։ 

Տեղեկություններ են հաղորդվում, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։

Ավելի վաղ Օմանի Սուլթանության ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել Մասկատում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային թեմայի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլից հետո։

Հաղորդագրության համաձայն՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ։

Հանդիպման ընթացքում Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները։

Ալ-Բուսայիդին վերահաստատել է Օմանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երկխոսությանը։ Նա նաև հաստատել է Սուլթանության պատրաստակամությունը՝ համագործակցելու տարբեր գործընկերների հետ՝ փոխադարձ համաձայնեցված քաղաքական լուծումների հասնելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ մեկնարկած բանակցությունների առանցքում են եղել Իրանի միջուկային խնդիրը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը։

Իրան

Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Հայերեն Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը