ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՌԴ-ի հետ սպառազինությունների վերահսկողության շուրջ նոր պայմանագիրը ներառի Չինաստանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկողության մասին նոր պայմանագիրը ներառի Չինաստանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն։

«Նախագահ (Դոնալդ Թրամփը) երեկ կրկին պարզաբանեց, որ ցանկանում է նոր hամաձայնագիր կնքել: Ընդհանուր առմամբ, (խմբ.՝ Ռազմավարական հաձակողական սպառազինությունների մասին)  պայմանագիրը կատարյալ չէր: Այն չէր տարածվում մարտավարական միջուկային սպառազինութուննրի վրա  և չէր ներառում Չինաստանը», - Ժնևում լրագրողներին ասել է նա։

«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի կնքման՝ Ռուսաստանի հետ ավելի վաղ գործող «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն։

Միացյալ Նահանգներ

Թրամփն առաջարկում է ՌԴ-ի հետ նոր համաձայնություն կնքել՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի փոխարեն

Հայերեն Русский

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով