Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է նվազագույնը 6 տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6 տոկոս տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ 2025 թվականի առաջին երեք եռամսյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է համապատասխանաբար 5,2, 6,4 և 6,2 տոկոս աճ, իսկ չորրորդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։

«Երրորդ եռամսյակը եղել է ամենամեծը և վստահաբար կարող եմ ասել, որ չորրորդ եռամսյակը լինելու է դրանից էլ ավելի բարձր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների հիման վրա»,-նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կկազմի մոտ 10,86 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն կհասնի մինչև 28 միլիարդ դոլարի՝ 2024 թվականի 26 միլիարդ դոլարի դիմաց։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2025 թվականին կգերազանցի 9 հազար դոլարը։ «2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8556 դոլար, և 2025-ին մենք ակնկալում ենք անցնել 9 հազար դոլարի շեմը»,-ասաց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,1 տոկոս՝ նախորդ տարվա 8,3 տոկոսի համեմատ։ «Տնտեսության բոլոր ոլորտներն աճել են»,-եզրափակեց նախարարը։

Հայերեն العربية English Español Français Türkçe 中文

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում