Թրամփը ցանկացել է Վաշինգտոնում կայարանը և օդանավակայանը վերանվանել իր պատվին, սակայն մերժվել է. CNN

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չաք Շումերին հունվարին ասել է, որ պատրաստ է հրաժարվել Նյու Յորքում խոշոր ենթակառուցվածքային նախագծի միլիարդավոր դոլարի ֆինանսավորման սառեցումից պայմանով, որ գումարի դիմաց Շումերը համաձայնի Նյու Յորքի «Փենն Սթեյշն» կայարանը և Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանը վերանվանել ի պատիվ իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Շումերը մերժել է Թրամփի առաջարկը՝ հայտարարելով, որ ինքը նման լիազորություններ չունի։

CNN-ը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 16 միլիարդ դոլար, որը հատկացվել էր Նյու Յորքը և Նյու Ջերսին միացնող Հուդզոն գետի տակ թունելի նախագծի համար:

Երկու նահանգներն էլ այժմ դատի են տվել նախագահի վարչակազմին՝ պնդելով, որ ֆինանսավորման դադարեցումն անօրինական է։

Թունելի շինարարությունը սկսվել էր դեռ մինչև Թրամփի վերադառնալն իր պաշտոնին։ Սակայն 2025 թ. վերջին ԱՄՆ նախագահը որոշեց կասեցնել նախագիծը, իսկ Դեմոկրատական ​​կուսակցության Նյու Ջերսիի և Նյու Յորքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ որոշումն ունի քաղաքական դրդապատճառներ։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ