Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելայի առաստաղի որմնանկարի էսքիզն աճուրդում վաճառվել է ռեկորդային 27,2 միլիոն դոլարով

2 րոպեի ընթերցում

Միքելանջելոյի նախկինում անհայտ նկարը Christie's աճուրդում վաճառվել է իր մեկնարկային գնից քսան անգամ ավելի բարձր գնով՝ 27,2 միլիոն դոլարով՝ սահմանելով նկարչի համար աճուրդի նոր ռեկորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է աճուրդի տան մամուլի ծառայությունը։

Աճուրդում Միքելանջելոյի նկարի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ կազմելով 24,3 միլիոն դոլար։

Christie's-ի տվյալներով՝ նկարի սեփականատերը նախնական գնահատման համար առցանց հարթակի միջոցով ներկայացրել է նկարը։ Աճուրդի տան մասնագետն աշխատանքը նույնականացրել է որպես Վատիկանի Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարի գլխավոր դեմքերից մեկի՝ Լիբիական սիբիլլայի աջ ոտքի էսքիզ։

Կարմիր կավիճով նկարված էսքիզը թվագրվում է 1511-1512 թվականներին, երբ Միքելանջելոն աշխատում էր առաստաղի երկրորդ մասի վրա։

Christie's-ը նշում է, որ այս նկարը Սիքստինյան կապելլայի որմնանկարների համար նախկինում չփաստաթղթավորված միակ էսքիզն է, որը երբևէ ներկայացվել է աճուրդի, և Միքելանջելոյի մոտ 10 նկարներից մեկը, որոնք գտնվում են մասնավոր ձեռքերում։

Միքելանջելոյի էսքիզը մաս էր կազմում Christie's-ի «Հին վարպետների նկարներ և բրիտանական նկարներ» աճուրդի, որը ներառում էր նաև Ռեմբրանդտի, Տիցիանի և Ուիլյամ Բլեյքի աշխատանքները։

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ