Վրաստան

Ռազմավիրական ճանապարհին հերթում կանգնած մեծ բեռնատարների թիվը հասել է 1600-ի

1 րոպեի ընթերցում

Ռազմավիրական ճանապարհին հերթում կանգնած մեծ բեռնատարների թիվը հասել է 1600-ի

Ռազմավիրական ճանապարհին ավելի քան 1600 մեծ բեռնատար է սպասում Ռուսաստանից դեպի Վրաստան մեկնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնում։

«Էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 1600 մեծ բեռնատար», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ  հաղորդվել էր, որ հերթում Ռուսաստանից մեկնելու է սպասում  ավելի քան 1400 մեծ բեռնատար։

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար արգելված է փետրվարի 2-ից՝ վատ եղանակի պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից  Թբիլիսի՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ կապելով Ռուսաստանն Անդրկովկասի հետ։ «Կազբեգ-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։ Ռուսական կողմում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակում են անբարենպաստ եղանակի պատճառով

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում