Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով.

«Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»:

Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և հույս հայտնել՝ իրենց դրական տրամադրվածությունը կնպաստի, որպեսզի բարձր ցուցանիշներով վերադառնան:

Նախարարը զրուցել է նաև մարզվող երեխաների հետ՝ հետաքրքրվելով, թե որքան ժամանակ են զբաղվում դահուկավազքով, ինչպես են սովորում դպրոցում, ինչ այլ հետաքրքրություններ ունեն և այլն:

Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլլ հարցեր:

Նախարարն իրազեկել է նաև մարզագույքի տրամադրման պետական ծրագրի մասին և նշել՝ պետք է հասկանալ, թե, մասնավորապես, այս մարզաձևի համար գույքի ինչպիսի առաջնային կարիք կա:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներկայում քննարկվում է մարզերում մասնավոր լողավազաններում երեխաների պարապմունքների ֆինանսավորման համանմանությամբ այլ մարզաձևերով զբաղվելը ևս մասնավոր ենթակառուցվածքներում խրախուսելու ու ֆինանսավորելու հարցը: Այդ շրջանակում դիտարկվում է նաև դահուկային սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների մարզումների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ դահուկային սպորտի զարգացման համար՝ նպաստելով դրա մասսայականացմանը:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ