Հայաստան

Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ, Սրբուհի Գալյան

2 րոպեի ընթերցում

Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ, Սրբուհի Գալյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում՝ բոլոր ՔԿՀ-ներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում»,– նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանը հիշեցրեց նաև, որ հաջողվել է փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, որը այլևս չի գործում։

«Մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ դրա փոխարեն «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում այժմ գործում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ստացիոնար ստորաբաժանում։

«Այս բարեփոխումը իրականացրել ենք Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք դատապարտյալներին մատուցել բժշկական պատշաճ սպասարկում»,– ընդգծեց արդարադատության նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում