Հայաստան

Հաշտարարության ինստիտուտի միջոցով գործերի շուրջ 30 տոկոսը ավարտվում է հաշտության համաձայնությամբ․ Արդարադատության նախարար

1 րոպեի ընթերցում

Հաշտարարության ինստիտուտի միջոցով գործերի շուրջ 30 տոկոսը ավարտվում է հաշտության համաձայնությամբ․ Արդարադատության նախարար

Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում Հայաստանում արձանագրվել են դրական ցուցանիշներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ընտանեկան որոշ գործերի շրջանակում գործող պարտադիր հաշտարարության համակարգը ունի համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշտարարության ամբողջ գործընթացը։

«Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգ, և կա համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հաշտարարության գործընթացը կարող է տեղի ունենալ»,– նշեց Սրբուհի Գալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս հաշտարարությանն ուղղված դիմումների շուրջ 30 տոկոսի քննությունն ավարտվում է հաշտության համաձայնությամբ։

«Սա նշանակում է, որ դեպքերի շուրջ 30 տոկոսի դեպքում գործերը չեն հասնում դատարան, ինչի արդյունքում դատարանները թոթափում են լրացուցիչ ծանրաբեռնվածությունը և կարողանում են կենտրոնանալ այլ գործերի քննության վրա»,– ընդգծեց նախարարը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում