Հայաստան

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Անիլ Չաուհանի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է  հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում