Հայաստան

Հայաստանում առնվազն 4 նոր սանիտարական աղբավայրի կառուցման համար ուսումնասիրություն է իրականացվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առնվազն 4 նոր սանիտարական աղբավայրի կառուցման համար ուսումնասիրություն է իրականացվում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ուսումնասիրություն է իրականացնում առնվազն 4 նոր սանիտարական աղբավայր կառուցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ի ասուլիսին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունն իրականացվում է միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ Երևանը կունենա առանձին աղբավայր, որը կգտնվի հանրապետության կենտրոնական գոտում։ Մյուս հատվածներում աղբավայրերը կլինեն միասնական համակարգի տրամաբանությամբ, մասնավորապես, ըստ նախարարի, հնարավոր է մի քանի մարզեր ունենան մեկ ընդհանուր աղբավայր կամ փոխաբեռնման կայաններ։

Խուդաթյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է իրականացվում նաև աղբի վերամշակման ուղղությամբ։

«Մենք բաց ենք մասնավորի հետ համագործակցության համար։ Տարբեր առաջարկներ ունենք, որոնց մի մասը հավաքվել է համայնքներում, մյուս մասը նախարարությունում։ Մենք զուգահեռ ուսումնասիրում ենք այդ առաջարկները, դա մեզ համար առաջնահերթություն է»,-եզրափակեց գերատեսչության ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում