Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել 2022 թվականի հունվարի 11-ին Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։ Նորածնի անունը ավագ եղբոր պատվին Արթուր են դրել: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մայրը՝ Սեդա Մարգարյանը, փոքր Արթուրը ծնվել է 3 կգ քաշով։

 

«Ընդհանուր նմանություն ունի եղբոր հետ՝ աչքերի գույնը և դիմագծերը նման են։ Յուրաքանչյուր երեխա իր տեղն ունի, ու ոչ մեկը մյուսի տեղը չի լրացնում։ Մեր ընտանիքում փոփոխություն էր անհրաժեշտ, և փոքրիկի ծնունդը միջնեկ որդուս՝ Արսենի ամենամեծ երազանքն էր։ Նա ցանկանում էր նորից եղբայր ունենալ»,-պատմում է մայրը՝ հավելելով, որ ինչպես քույրն ու եղբայրը,  այնպես էլ կրտսեր Արթուրը պետք է իմանա, որ հերոս եղբայր ունի:

Փոքրիկը և մայրը դեռ մեկ կամ երկու օր կմնան հիվանդանոցում, իսկ տանը նրանց անհամբերությամբ սպասում են մյուս երեխաներն ու հարազատները։

Արթուր Մխիթարյանը ծնվել էր Գյումրիում 2002 թվականին, ավարտել էր թիվ 24 դպրոցը բարձր առաջադիմությամբ, զբաղվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Զորակոչվել էր բանակ և ծառայել Վարդենիսի զորամասում։

Արթուր Մխիթարյանը զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին՝ Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական դիրքերը անառիկ պահելու» պատվոգրով։ 

Հայերեն

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին