Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

2 րոպեի ընթերցում

Ռուսական զինված ուժերը վերսկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածները։ Փետրվարի 3-ի գիշերը հարձակման են ենթարկվել Կիևը, Խարկովը, Դնեպրը, Վիննիցան, Օդեսան և այլ քաղաքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եվս մեկ նպատակային հարված է եղել հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների դեմ. ռուսներն օգտագործել են զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ այլ հրթիռների հետ համատեղ՝ թվով ավելի քան 70, և 450 հարձակողական անօդաչու թռչող սարքեր», - մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։

Կիևում վիրավորվել է հինգ մարդ, վնասվել է երկու բազմաբնակարան շենք, ավելի քան 1000 տուն կրկին առանց ջեռուցման է մնացել։ Խարկովի իշխանությունները հայտնել են, որ առանց ջեռուցման է մնացել ավելի քան 800 բնակելի շենք։  

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ օբյեկտներին։ Նախարարությունը պնդում է, որ հարվածն ուղղվել է՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ուկրաինական հարձակումների։

Նախորդ շաբաթ Ռուսաստանը ԱՄՆ նախագահի խնդրանքով դադարեցրել էր ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ ուժեղ ցրտերի և Աբու Դաբիում սկսված բանակցությունների ֆոնին։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զոինվորականների կողմից Նովա Կախովկայի հրետակոծության հետևանքով կա 3 զոհ։ 

«Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ վարչակազմի աշխատակից։ Կան վիրավորներ, նրանք բժշկական օգնություն են ստանում», - իր Telegram ալիքում հայտնել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում