Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների և այնտեղ շարժվող «հսկայական ուժի» մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Մենք այժմ խոսում ենք այդ մասին (խմբ.՝ Իրանի միջուկային ծրագրի)։ Մեր նավերը հենց հիմա շարժվում են դեպի Իրան՝ ամենամեծ նավերը, լավագույնները։ Եվ մենք այժմ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ», - ասել է նա։

Թրամփը հավելել է, որ այժմ չգիտի, թե ինչ է պատրաստվում անել, սակայն Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը։

«Ես կցանկանայի տեսնել, որ բանակցությունների արդյունքում համաձայնագիր լինի։ Վստահ չեմ, որ դա տեղի կունենա.... Մենք հիմա խոսում ենք նրանց հետ, խոսում ենք Իրանի հետ։ Եթե կարողանանք որոշակի համաձայնության գալ, հրաշալի կլինի։ Եթե չկարողանանք, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան», - հավելել է Թրամփը։

Իրան

Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների վերացումն առաջնահերթություն է համարել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններում

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ