Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների վերացումն առաջնահերթություն է համարել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ ցանկացած շփումներում կձգտեն Թեհրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների վերացման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Իրանի միջուկային ծրագրի բնույթի առնչությամբ վստահության ամրապնդման դիմաց մեր պահանջն է, որ վերացվեն անարդարացի պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի դեմ այս տարիների ընթացքում…. Ես ընդգծում եմ, որ պատժամիջոցների վերացման հարցը մեզ համար կլինի հիմնական  առաջնահերթությունը ցանկացած դիվանագիտական ​​​​փոխգործակցության ժամանակ», - ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Մեկնաբանելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքն առաջընթացի մասին  ԱՄՆ-ի հետ բանակցային համակարգի ստեղծման գործում՝ Բաղային նշել է, որ ներկայում քննարկվում են տարբեր ասպեկտներ, և Իրանը որոշումներ է կայացնում յուրաքանչյուր դիվանագիտական ​​​​գործընթացի մանրամասների վերաբերյալ՝ հույս ունենալով արդյունքի հասնել առաջիկա օրերին։

Հունվարի 31-ին Լարիջանին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կառուցելու բանակցային համակարգի ձևավորումն առաջ է գնում՝ չնայած իրադրության սրմանը զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ