Հայաստան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը գործուղվել է Միացյալ Թագավորություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը գործուղվել է Միացյալ Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեսթեր)՝ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումար նիստին՝ IPBES 12-ին մասնակցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

IPBES 12-ը՝ հարթակ է, որտեղ պետությունները, գիտնականները և քաղաքական որոշում կայացնողները քննարկում են կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունները, մարտահրավերները և լուծումները, ինչպես նաև հնարավորություն է տալիս պետություններին ստանալ գիտականորեն հիմնավորված առաջարկություններ և դրանք վերածել քաղաքական որոշումների։

COP 17-ի հյուրընկալման համատեքստում IPBES 12-ը Հայաստանին կընձեռնի գիտական գիտելիք, քաղաքական ուղղորդում, միջազգային համագործակցության հնարավորություններ և ֆինանսական աջակցություն, որոնք կարող են նպաստել երկրի կենսաբազմազանության պահպանմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում