Եվրոպա

Լիտվայում գրանցվել է վերջին 14 տարիների ամենացածր ջերմաստիճանը

1 րոպեի ընթերցում

Լիտվայում գրանցվել է վերջին 14 տարիների ամենացածր ջերմաստիճանը

Լիտվայում հունվարի 31-ին գրանցվել է 2012 թվականից ի վեր ամենացածր ջերմաստիճանը՝ -30.1 ըստ Ցելսիուսի սանդղակի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի հիդրոօդերևութաբանական կենտրոնը։

«Ռադվիլիշկիս շրջանի Շեդուվա քաղաքի օդերևութաբանական կայանն արևածագից առաջ գրանցել է -30.1 աստիճան ըստ Ցելսիուսի։ Ավելի ցածր ջերմաստիճան՝ -30.4, գրանցվել էր 2012 թվականին Ակմյանեի օդերևութաբանական կայանում»,- նշված է հաղորդագրությունում։

Լիտվայում հունվարի 31-ի համար ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 70 տարի առաջ․ Ուտենում ջերմաստիճանը 1956 թվականին հասել է -38.9-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում