Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է BBC-ն՝ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների՝  Պարսից ծոցում ուժերի կուտակման մասին հարցերին ի պատասխան: 

«Կարող եմ ասել հետևյալը՝ նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել», -ասել է ԱՄՆ նախագահը:

Օրեր առաջ Թրամփը Թեհրանին զգուշացրել էր, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ բանակցելու ժամանակը «սպառվում է»: Երկրի մոտակայքում կուտակվել է ԱՄՆ մեծ ռազմածովային նավատորմ։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում, բայց Թեհրանը բաց է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բանակցությունների համար։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում և բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե ձգտում է միջուկային զենք մշակել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում