Մերձավոր Արևելք

Սպիտակ տունը Իսրայելին և Սաուդյան Արաբիային շուրջ 15,7 մլրդ դոլարի զենք կվաճառի

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը Իսրայելին և Սաուդյան Արաբիային շուրջ 15,7 մլրդ դոլարի զենք կվաճառի

Սպիտակ տունը հավանություն է տվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի երկու խոշոր դաշնակիցներին՝ Իսրայելին և Սաուդյան Արաբիային ընդհանուր առմամբ 15,67 միլիարդ դոլար արժողությամբ զենքի լայնածավալ վաճառքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Իսրայելին նախատեսված 6,67 միլիարդ դոլարի զենք վաճառելու գործարքը ներառում է չորս առանձին փաթեթ։  

Դրանց շրջանակում Իսրայելին կմատակարարվեն 30 Apache հարվածային ուղղաթիռներ՝ հրթիռային կայանքներով և կատարելագործված նշանառության համակարգերով, ինչպես նաև 3 250 թեթև տակտիկական մեքենա։

Սաուդյան Արաբիայի համար նախատեսված շուրջ 9 միլիարդ դոլարի զենքի խմբաքանակը ներառում է 730 Patriot հրթիռ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հարակից սարքավորումներ։ Հայտարարությունում նշվում է, որ գործարքը նպատակ ունի աջակցել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկված խոշոր դաշնակցին։

Պետդեպարտամենտը հայտնել է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես ծանուցվել է վաճառքի հաստատման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում