Կանադան պահանջել է ԱՄՆ-ից հարգել իր ինքնիշխանությունը

2 րոպեի ընթերցում

Օտտավան Վաշինգտոնից հարգալից վերաբերմունք է  ակնկալում Կանադայի ինքնիշխանության նկատմամբ։ Մամուլի ասուլիսում այդ հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ամերիկացի պաշտոնյաները գաղտնի հանդիպել են ակտիվիստների հետ, որոնք հադես են գալիս ի պաշտպանություն Կանադայի Ալբերտա նահանգի անկախության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ վարչակազմը կհարգի Կանադայի ինքնիշխանությունը։ Ես միշտ պարզորոշ արտահայտում եմ այս դիրքորոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփի հետ  քննարկման ժամանակ», - ասել է Քարնին։ Վարչապետը հավաստիացրել է, որ Թրամփն իր հետ զրույցներում երբեք չի անդրադարձել Կանադայից ԱՄՆ-ի հետ սահմանակից Ալբերտայի անջատման թեմային։ Հարցին, թե Վաշինգտոնի վարչակազմին ասել է արդյոք այդ թեմայով իր անհանգստության մասին, Քարնին պատասխանել է. «Կան ուղիներ նման անհանգստության արտահայտման համար»։

Թրամփը Կանադային բազմիցս կոչ է արել մտնել ԱՄՆ-ի կազմ  և դառնալ ամերիկյան նահանգ։ ԱՄՆ-ի նախագահը Քարնիին և վարչապետի պաշտոնում նրա նախորդած Ջասթին Թրյուդոյին անվանել է նահանգապետեր։ Կանադայի իշխանությունները նախկինում բազմիցս մերժել են Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը:

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար