Բոսնիա և Հերցեգովինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բոսնիա և Հերցեգովինայի նորանշանակ դեսպան Իվան Օրլիչին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության շարունակական ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության խթանման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր: