Ավելի քան 50 հազար թոշակառու պետբյուջեի միջոցներով 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն է ստացել
1 րոպեի ընթերցում

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել համընդհանուր առողջական ապահովագրության համակարգը։ Առաջին փուլով համակարգի շահառու են դարձել մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք և 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։