Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Մեքսիկայի նախագահի հետ արդյունավետ հեռախոսազրույցի մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Մեքսիկայի նախագահի հետ արդյունավետ հեռախոսազրույցի մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social սոցիալական ցանցում՝ մանրամասնելով, որ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։

 «Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը»,-գրել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

«Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք (խմբ․ մեքսիկացիները) պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում