Քաղաքականություն

Արգենտինայում ՀՀ դեսպանն ու Պերուի Կոնգրեսի նախագահը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արգենտինայում ՀՀ դեսպանն ու Պերուի Կոնգրեսի նախագահը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Պերուի մայրաքաղաք Լիմա կատարած այցի վերջին օրը Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Պերուի Կոնգրեսի նախագահ Ֆերնանդո Ռոսպիգլիոսի Կապուռոյին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը դեսպան Վիրաբյանը զրուցակցին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է Պերուի հետ բարեկամության խումբ՝ ութ պատգամավորների մասնակցությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև միջազգային համագործակցային կապերի հաստատման և զարգացման անհրաժեշտությունը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում