ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կարտաբիայի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարթա Կարտաբիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակներում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը, որն արտահայտվում է խորհրդատվական կարծիքիներում։
Անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմերի մշակման, իրացման կարևորությանը։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։