2021-2026 թվականներին գիտության ոլորտին սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 13 մլրդ դրամ. վարչապետ

3 րոպեի ընթերցում

2021–2026 թվականներին Հայաստանի գիտության ոլորտում ձեռք է բերվել 142 գիտական սարքավորում՝ շուրջ 13 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ միայն 2025 թվականին գիտության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է շուրջ 40․2 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 14 միլիարդ դրամ։

«Կարող ենք տեսնել, որ աճն էական է»,-նշեց նա։

Փաշինյանը կարևորեց նաև, թե բյուջետային փոփոխությունների արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտաշխատողների վարձատրության համակարգում՝ համեմատելով 2021 և 2026 թվականների նվազագույն աշխատավարձերը։

«2021 թվականին լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը կազմել է 67 300 դրամ, իսկ 2026 թվականին՝ 130 800 դրամ՝ աճելով 105 տոկոսով։ Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի աշխատավարձը 2021 թվականի 76 000 դրամից 2026 թվականին հասել է 179 000 դրամի՝ աճելով ավելի քան 135 տոկոսով։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի 90 400 դրամից 2026 թվականին աճել է մինչև 276 000 դրամ, ինչը կազմում է 205 տոկոս աճ։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը նույն ժամանակահատվածում բարձրացել է 99 000 դրամից մինչև 343 000 դրամ՝ արձանագրելով 246 տոկոս աճ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի 114 300 դրամից 2026 թվականին հասել է 443 800 դրամի՝ աճելով 288 տոկոսով։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը աճել է 138 100 դրամից մինչև 552 900 դրամ, ինչը կազմում է շուրջ 300 տոկոս աճ։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2021 թվականի 129 000 դրամից 2026 թվականին բարձրացել է մինչև 410 000 դրամ՝ արձանագրելով 217 տոկոս աճ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է 141 000 դրամից մինչև 477 000 դրամ՝ աճելով 236 տոկոս»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ խոսքը վերաբերում է նվազագույն վարձատրությանը, այն դեպքում, երբ աշխատողը չի մասնակցում այլ գիտական ծրագրերի։

«Բայց, քանի որ գիտության ոլորտի ֆինանսավորումը հսկայական աճ է արձանագրել, շատ քիչ են այն դեպքերը, երբ գիտական գործունեությամբ զբաղվող մարդը որևէ այլ ծրագրի չի մասնակցում»,-ընդգծեց նա։

Փաշինյանը նշեց նաև գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ կատարված ներդրումները՝ ընդգծելով, որ գիտության արդյունավետության համար աշխատավարձերից բացի կարևոր է նաև ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը։

«2021 թվականից մինչև 2026 թվականը 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ, որոնց թվում է նաև Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգիչը։ Դրա ձեռքբերման և տեղադրման ծախսերը կազմել են 3․7 միլիարդ դրամ»,-ասաց վարչապետը։

Հայերեն English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան