Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները  հունվարի 28-ին հանդիպել են և քննարկել Արկտիկայի անվտանգության հարցերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունից:

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ այսօր կայացել է Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հանդիպումը՝ քննարկելու համար, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ Ամերիկային հուզող խնդիրները՝ թագավորության «կարմիր գծերի» պահպանմամբ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել էր Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆելդտի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Ռասմուսենը, Դանիային այս խորհրդակցությունների ընթացքում չի հաջողվել Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիան ամերիկյան տարածքին միացնելու  ձգտումից։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ ուսումնասիրելու համար կղզու ապագայի հարցի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունը:

Հայերեն Русский

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները