Եվրոպա

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

1 րոպեի ընթերցում

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին երկրի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից խոցված անօդաչու թռչող սարքը ռուսական էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դա «Գերբերա» անօդաչու թռչող սարք էր», - ասել է նա։

Նաուսեդան նշել է, որ ԱԹՍ-ն հազիվ թե ուղղված լիներ Լիտվայի դեմ։

«Այն, հավանաբար, ուղղված էր Ուկրաինային, բայց շեղվել է ուղղությունից ուկրաինական ռադիոտեղորոշման պայքարի միջոցների ազդեցության պատճառով», - պարզաբանել է Լիտվայի նախագահը։

Սեպտեմբերի 15-ին Լիտվայի տարածքում ԱԹՍ էր խոցվել Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները երկրի օդային տարածքում ԱԹՍ են խոցել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում