Ինտերնետի հասանելիությունն Իրանում կվերականգնվի առաջիկա օրերին․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանություններն առաջիկա օրերին ամբողջությամբ կվերացնեն ինտերնետի սահմանափակումները երկրի ներսում, Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բահրեյնին նշել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ինտերնետի երկարաժամկետ անջատմամբ, քանի որ դա խոչընդոտում է տնտեսության լիարժեք գործունեությանը։ Դիվանագետը նշել է, որ համացանցի շատ հատվածներ արդեն հասանելի են դարձել հանրությանը։

«Ես լիովին վստահ եմ, որ համացանցի լիարժեք հասանելիությունը շատ շուտով կվերականգնվի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ «ընդամենը մի քանի օրից»։

Դիվանագետը պարզաբանել է, որ ինտերնետն անջատելով՝ իշխանությունները հասել են իրենց հիմնական նպատակին՝ դադարեցնել բռնությունն ահաբեկիչների կողմից, որոնք օգտագործում էին երկրում խաղաղ բողոքի ցույցերն իրենց սեփական շահի համար։

Իրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին առաջացած բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Թեհրանը մեղադրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին անկարգությունները կազմակերպելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ 

Հունվարի 23-ին Արաղչին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3117-ի, նրանց շարքում կան և՛ քաղաքացիական անձինք, և՛ անվտանգության ուժերի աշխատակիցներ:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար