Հայաստան

Օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար առաջիկա ամիսներին կհայտարարվի մրցույթ

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հայաստանում օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար նախատեսվում է առաջիկա ամիսներին մրցույթ հայտարարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր՝ ևս 3 դիտակայանի համար ժամանակակից ավտոմատ սարքավորումներ ձեռք բերելու և Երևանում տեղադրելու համար:

«Եվս 1 դիտակայան՝ պետական բյուջեից ֆինանսավորվող, կփորձենք ձեռք բերել այս տարի: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կհայտարարենք մրցույթ: Եվ այսպիսով Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող 3 դիտակայանների հետ միասին՝ ընդհանուր 6 դիտակայանով, Երևան քաղաքում կունենանք օդի որակի ամբողջական մոնիթորինգի հնարավորություն»,-ասաց Մաթևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում