Հայաստան

Սևանա լճի մակարդակը 1900.23 մետր է

2 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 1900.23  մետր է

Սևանա լճի մակարդակը հունվարի 26-ի դրությամբ 1900.23 մետր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար  Համբարձում Մաթևոսյանը:

«Այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.23 մ: Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 120 մլն խմ ջուր՝ 2024-ի համեմատ 64 մլն խմ-ով պակաս»,-ասաց Մաթևոսյանը:

Շարունակվում են լճի մոնիթորինգի տվյալների ճշգրտման աշխատանքները: Առափնյա գոտում տեղադրվել է 1 ավտոմատ օդերևութաբանական կայան, արդիականացվել են ավազանի 2 հիդրոլոգիական դիտակետերը:

Կենսապաշարի կայուն օգտագործման նպատակով 2025թ սահմանվել է սիգի արդյունագործական որսի 1123 տոննա չափաքանակ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 436 տոննայով: Նախարարը հայտնեց, որ փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72.5 մլն դրամ բնաօգտագործման վճար, ինչը մոտ 64.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների բնօգտագործման վճարի դրույքաչափերը, 2026 թ դրանք բարձրացվել են մոտ 2 անգամ, իսկ սիգի 1 կգ-ի համար՝ մոտ 3 անգամ՝ մինչև 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Վճարումն իրականացվում է ոչ թե փաստացի օգտագործման, այլ տրամադրված չափաքանակի հիման վրա:

Թվայնացման, սիգի քվոտայի ավելացման և ապօրինի որսի կրճատման արդյունքում 2025թ կենդանական ռեսուրսների օգտագործումից գեներացվել է շուրջ 134 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 24 տոկոսով ավելի:

2025թ գործել է 6 հանրային լողափ: «Նախկինում պատվիրակված 2 պայմանագրեր մենք խզել ենք վարձակալների հետ՝ հաշվի առնելով, որ իրենց կողմից չեն պահպանվել պայմանագրային պայմանները»,-նշեց նախարարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում